«Գերագույն դավաճանը նախընտրում է, որ իրեն նույնիսկ հայհոյեն, բայց չարհամարհեն»․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում։ Մաքուր ապուշություններ։ Է՛լ կառավարության նիստերն է վերածում մեկ դերասանի թատրոնի, է՛լ Մատենադարանն է վերածում աղանդ հիշեցնող փսևդո-կրթական շարժման հարթակի, է՛լ ֆեյսբուքում է ապուշություններ դուրս տալիս…
Ինչո՞ւ: Որովհետև գիտի, զգում է, հասկանում է, որ է՛լ ինքը հետաքրքիր չի։ Մարդիկ մեծամասամբ իր նկատմամբ անտարբեր են։ Համարում են անցած էտապ։ Աչքերը չորս արած՝ նոր առաջնորդ են փնտրում։ Էլ գերագույն դավաճանը ոչ մեկին հետաքրքիր չի։
Այ դրա՛ մեջ չի կարում «տեղավորվել» գերագույն դավաճանը։ Նախընտրում է, որ իրեն թունդ խոսքով հիշեն, նույնիսկ հայհոյեն, բայց չարհամարհեն։ Իսկ արհամարհանքը «հերոստրատի տեսակի» մղձավանջն է․ էդքան բան։
Ըստ իս՝ սա է էդ ոչնչության գերակտիվության բուն պատճառը»։
«Գերագույն դավաճանը նախընտրում է, որ իրեն նույնիսկ հայհոյեն, բայց չարհամարհեն»․ Ռուբեն Մելիքյան
