«Սամվել Բաբայանը Փաշինյանի մոտ ընդդիմադիր է աշխատում»․ Վահագն Սարոյան

«Սամվել Բաբայանը Փաշինյանի մոտ ընդդիմադիր է աշխատում»․ Վահագն Սարոյան
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ Սամվել Բաբայանն իր ստեղծած կուսակցությամբհնարավոր և անհնար առիթներն օգտագործելով՝ փորձում է տարանջատվել գործող իշխանությունից, մասնավորապես Փաշինյանից, միևնույնն է, փաստերը հակառակի մասին են խոսում: Զորօրինակ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով էր առաջադրվել, հետո հայտարարեց, որ ինքը միշտ էլ ՔՊ-ական է եղել «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»,- լրագրողին ասել է Անդրեասյանը:
Անհերքելի է դառնում այն միտքը, որ Սամվել Բաբայանը Փաշինյանի մոտ ընդդիմադիր է աշխատում, իսկ իր կուսակցությունը հարթակ է, որի միջոցով ՔՊ-ականը կարողանում է պաշտոն զբաղեցնել:
Այս երևույթն, ի դեպ միայն Բաբայանով չի ավարտվում, դաշտում էլի կան մարդ-կուսակցություններ, որոնք այդ դերը ստանձնել ու ենթակայի հոգեբանությամբ անթերի կատարում են: Կարող եք ինքներդ էլ թվարկել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *