«Գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

«Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Այսինքն՝ ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ»,- «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ըստ պաշտոնական տվյալներիԲաքվում պահվում է 23 հայ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը 2023 թվականին։ 23-ից 7-ի մասով արդեն իսկ մեղադրական վճիռներ կան, որոնք, ըստ Բաքվի ծանր հանցագործություններ կատարած գերիներն են։ Մնացած 16 հայերի դատավարություններին մենք այժմ ականատես ենք լինում»,- ասաց Սահակյանը՝ մատնանշելով այդ թվում Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատական նիստերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *