«ՀՀ իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերը չնչին են նրա համեմատ, ինչ արցախցիները թողել են Արցախում»․ Սեյրան Օհանյան
«Այն սոցիալական ծրագրերը, որոնք որ ՀՀ իշխանությունները իրականացնում են և մատուցում են որպես կատարված մեծ աշխատանք, շատ չնչին է նրա համեմատ, ինչ որ Արցախի ժողովուրդը թողել են պատմական Արցախի տարածքում»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նա արցախցիներին տրվող աջակցությանը այլընտրանք չի տեսնում այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ում պայմաններ կստեղծվեն և կկանխարգելվի արցախցիների արտագաղթը նաև ՀՀ-ից։ «Պետք է ամեն ինչ անել, որ արցախցիների սոցիալ-տնտեսական պայմանները այստեղ լավ լինեն, և նրանք մնան Հայաստանում»,- հավելել է պատգամավորը։
«ՀՀ իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերը չնչին են նրա համեմատ, ինչ արցախցիները թողել են Արցախում»․ Սեյրան Օհանյան
