«Չենք կարող նստել և սպասել, Իրանի հետ պայմանավորվել ենք շրջանցիկ ճանապարհ կառուցել»․ Ալիև

«Չենք կարող նստել և սպասել, Իրանի հետ պայմանավորվել ենք շրջանցիկ ճանապարհ կառուցել»․ Ալիև
Իրանի հետ Ադրբեջանի քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Շրջանցիկ ճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն այն հարցն է, որը պահանջում է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, մենք չենք կարող նստել և սպասել. Իրանի հետ պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», ասել է Ալիևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *