Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անօրինականությունները պետական գնումների ոլորտում. ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ ՍՊԸ
ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ ՍՊԸ-ն հայտնում է․ «Երևանի քաղաքապետարանի և ԱՄԱ Փրոդաքշն ՍՊԸ-ի միչև 16․01․2025թ-ին կնքված ԵՔ-ԷԱՃԾՁԲ-25/12 ծածկագրով գնման պայմանագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի սպորտային միջոցառումները կազմակերպելու մասով, վերը նշված վարչական շրջանի ղեկավարի կողմից դիտարկվում է առերևույթ խախտումներ, որոնք տանում են անգործության և ուղղորդման դեպի հստակ մատակարար և հստակ վաճառակետ, այն դեպքում, երբ տվյալ ապրանքի վերաբերյալ մատակարարող ընկերության կողմից պատվիրատուին է ներկայացվել տեխնիկական բնութագրին համապատասխան 4 տեսակի նմուշ, որոնք մերժվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, մեկնաբանությամբ՝ տեսքը ղեկավարի դուրը չի գալիս։ Ընկերության աշխատակիցը կապվել է համապատասխան բաժնի աշխատակցի հետ, ով ասել է, մեջբերում եմ. «Մոտեցեք տեղում, դիմացի խանութում ցույց կտամ նմուշը»։ Նշված երևույթը համարվում է ուղորդում և մի շարք օրենքների խախտում։
Ինչ վերաբերում է անգործությանն, ընկերության կողմից առաջարկվել է տեխնիկական բնութագրով նախատեսված և համապատասխան մարզադահլիճ, որն, ըստ տեխնիկական բնութագրի, պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ։ Բազմաթիվ պաշտոնական գրություններին մարզադահլիճի համաձայնեցման մասով որևէ արձագանք վարչական շրջանի կողմից չի եղել ոչ′ բանավոր և ոչ′ գրավոր։
Քանի որ տեխնիկական բնութագրում հստակ գրված է միջոցառումը անցկացնել հունվար, փետրվար, մարտ ամիսներին՝ միջոցառման պատշաճ անցկացումը տեխնիկական բնութագրում նշված ժամկետներում անհնար է, վարչական շրջանի կողմից առաջացրած անգործության պատճառով։
Հ․Գ․ Համոզված ենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նման մոտեցումը առնվազն կառուցողական չի և չի բխում համայնքի և Երևան քաղաքի շահերից։ Տպավորություն է ստեղծվում, որ համայնքի ղեկավարի քայլերը տանում են պայմանագրով նախատեսված միջոցառումների ձախողմանը, պայմանագրի միակողմանի լուծմանը և ընկերությանը գնումների ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելուն»։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անօրինականությունները պետական գնումների ոլորտում. ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ ՍՊԸ
