«Իրենք քաղաքական դիակ են․ չընտրված եռյակ»․ Ալեն Սիմոնյան
«Իրենք քաղաքական դիակ են, ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
Անդրադառնալով նախագահների գրասենյակների արձագանքներին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, Սիմոնյանն ասաց, որ անգամ նրանց խմբակցությունները չեն կարողանում բովանդակային զրույց վարի․ «Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն է կարողանալու, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը․․․ Սաղին լավ ճանաչում ենք էլի»,-հավելեց նա։