«Կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն, վտանգ չեն պարունակում և մեր կողմից հայտարարության չեն արժանանում»․ Սուրեն Պապիկյան

«Կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն, վտանգ չեն պարունակում և մեր կողմից հայտարարության չեն արժանանում»․ Սուրեն Պապիկյան
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշեց, որ Սյունիքի բնակիչներից ստացել է տեսանյութեր, որոնք արձանագրել են սահմանին ադրբեջանական կողմից կրակոցները, և հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է սահմանին։

«Երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ և՛ գրառումներից, և՛ նաև տեսանյութերն եմ դիտել։ Դրանով պայմանավորված՝ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չէ, բնականաբար, դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում։

Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ուշիուշով հետևում է ամենին, և դրա լուծման տարբերակը, կարծում ենք, դիվանագիտական ճանապարհն է, և հարցի կարգավորումն այդ կերպ ենք պատկերացնում ու իրականացնում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *