«Փաշինյանին համեմատում եմ Վազգեն Սարգսյանի հետ․ նրան սպանեցին, տեսնենք՝ այստեղ ի՞նչ կլինի»․ Հովիկ Աղազարյան
«Ես Նիկոլ Փաշինյանին համեմատում եմ պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հետ… Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ։ Սպանեցին։ Ստեղ տեսնենք՝ ի՞նչ կլինի վերջը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազն ԱԺ-ում այսօր ներկայացրեց Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Պատգամավորն իր խոսքում նշել էր, որ ենթարկվում է քաղաքական ճնշման և որ Նիկոլ Փաշինյանն իրեն մեկուսացնում է, քանի որ շատ հարցերում ընդդիմացել է վարչապետին։
«Փաշինյանին համեմատում եմ Վազգեն Սարգսյանի հետ․ նրան սպանեցին, տեսնենք՝ այստեղ ի՞նչ կլինի»․ Հովիկ Աղազարյան
