«Որ մեռնեմ, դու կթաղես», «պրոբլեմ չունես. հացով, բանով կանեմ». 94-ամյա գյումրեցու և Սարիկ Մինասյանի զրույցը
«94 տարեկան եմ, որ մեռնեմ, դու կթաղես»,- դիմելով Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին՝ ասաց տարեց բնակչուհին: Մինասյանն արձագանքեց. «Պրոբլեմ չունես, նորմալ թաղում կկազմակերպենք: Հացով, բանով, ղայդով կենեմ… Չէ, մի մեռի, տատ ջան, լավ եղի: Կատակ կենեմ: Աստված ինչքան կյանք է տվել, պետք է ապրես»:
Սարիկ Մինասյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: