«Եթե պետական աշխատողների ձախ ձեռն էլ կտրենք, կարանք թոշակը 9000-ով բարձրացնենք, բայց ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա». Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցերբ են բարձրանալու կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը: «Պետք է հասկանանք մի պարզ իրողություն: Մենք ունենք բյուջե: Դրանք վճարված հարկերով են ձևավորվում: Մարդը մոռանում ա ՀԴՄ խփի, ասում ա
վայ մոռացա: Մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարում թոշակը ավելացնենք: Որովհետև, ասեք` ո՞ր ծախսը կրճատենք: Ուսուցիչների, զինվորականների աշխատավարձն ավելացնում ենք: Եթե ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օդերն էլ փակենք, ձախ ձեռքերն էլ կտրենք, դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե ոչ մեկին ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, հոսանք էլ չտանք, աթոռն էլ տակից հանենք, կարանք թոշակը բարձրացնենք 9000 դրամով: Բայց էդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա: Որովհետև այդ աշխատողներն են, որ ապահովում են փողի հավաքումն ու դրա բաշխումը 500 հազար մարդու միջև»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պետական աշխատողների ձախ ձեռն էլ կտրենք, կարանք թոշակը 9000-ով բարձրացնենք, բայց ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա». Նիկոլ Փաշինյան
