«Մենք չպետք է Ղարաբաղյան շարժումը շարունակենք»․ Նիկոլ Փաշինյան
«Գերիների վերադարձի հետ կապված նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք կիրառվել են, այսօր էլ կիրառվում են և ապագայում էլ կիրառվելու են։ Այն որպես կարևոր հումանիտար, քաղաքական հարց մեզ անհանգստացնում է»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ի՞նչ գործողությունների ծրագիր է մշակել Կառավարությունը գերիների վերադարձի հետ կապված։
Պատասխանելով խաղաղության համաձայնագրի շրջանակներում զիջումների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը կրկնեց, որ համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։ Միջազգային հայցերի հետ վերցնելու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը պատասխանեց, որ գործընթացը կմեկնարկի համաձայնագիրը ստորագրելուց հետո։ «Ֆունդամենտալ մի հարց կա․ ՀՀ ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ չեմ լինի, եթե ուղիղ իմ կարծիքը չասեմ. մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Եվ այն խաղաղության ճանապարհը, որով գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,- ասաց Փաշինյանը։
«Մենք չպետք է Ղարաբաղյան շարժումը շարունակենք»․ Նիկոլ Փաշինյան
