«Եթե հայ ժողովուրդը համաձայն չլինի իմ դիրքորոշումների հետ, ես էսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը, էն մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան

«Եթե հայ ժողովուրդը համաձայն չլինի իմ դիրքորոշումների հետ, ես էսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը, էն մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան
«Ես իմ առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, երբ եղել եմ 7-8-րդ դասարանում: Հա ի՞նչ: Էդ ուղերձները, որ մեջբերում եք, ինչի՞ համար եք մեջբերում: Բա հենց դրա մասին ա խոսքը: Մեր անցած ճանապարհն ա, պետք է մի հատ հետ նայենք, վերլուծենք: Բա հլա եկեք Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները նայենք:
Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը: Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած»,- ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանըզայրանալով, որ Գեղամ Մանուկյանը կարդաց Արցախյան շարժման մասին իր իսկ ոգեշունչ ուղերձները: «Եվ ես սա ասում եմ պաշտոնական, այո, սա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է,- չկարողանալով հանգստանա շարունակեց Փաշինյանը:- Եվ եթե հայ ժողովուրդը համաձայն չլինի սրա հետ, ես էսօր վաղը վաղը չէ մյուս օրը, էն մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, դուք կլինեք ՀՀ վարչապետ, կգաք, էս ամբիոնից բան կանեք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *