Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել
Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը երեկ նույն վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *