«Պարտության սիմվոլն այս իշխանությունն է՝ իր բոլոր սատելիտներով»․ Նիկողոս Հովհաննիսյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ենք մենք պարտվում։ Մեր պարտությունը սկսվեց 2018թ-ից, պարտությունը՝ դուխով-ցռաններն են, պարտությունը, երբ հայը դուրս եկավ հայի դեմ, երբ քույրը դուրս եկավ եղբոր դեմ, երբ զավակը դուրս եկավ հոր դեմ, երբ բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, երբ խուժանը հավաքվեց եկեղեցու բակում ու երբ հենց էդ նույն խուժանը ներխուժեց Վեհարանի շենք, երբ անաստված ու անբարոյականի զավակը քաշքշեց վեհափառին, ու կողքի կանգնած ոստիկանը՝ ոչ թե որպես ոստիկան, դա դեռ մի կողմ, որպես հայ մարդ, մի հատ լեն սիլլա չքաշեց մռթին, երբ ոտնահարվեցին ազգային արժեքները դպրոցում, համալսարանում, բակում ու հրապարակներում, երբ մահաբեր համավարակի պայմաններում ամեն ինչ թանկացավ ու դարձավ անկառավարելի, երբ Արցախը հայտարարվեց հայրենիք ու տուն, Հայաստան և վերջ, ու սկսվեց պայմանավորված պատերազմ, երբ հայի «նավոդկայով» խբվում էին զինվորների 10, 20,30 հոգանոց խմբեր, երբ առանց կրակոցի հանձնվում էին հայրենի տարածքներ, երբ զենքը ձեռքներին գերի էին հանձնվում՝ որտև բարոյալքված էին, երբ հայտարարվեց, որ հանձնվում է ամբողջ Արցախը, երբ ոստիկանը ծեծում է զոհվածի հորն ու մորը, երբ հայը՝ թուրքի համար, ծեծում է հային, երբ քո իսկ աչքի առաջ՝ քո հայրենիքը մաս-մաս կտրտում են ու լափում, երբ….. Պարտության սիմվոլն այս իշխանությունն է՝ իր բոլոր սատելիտներով, համախոհներով ու բարոյական նկարագրով։ Պարտությունը ֆուտբոլիստինը չէ, պարտությունը ամբողջ հայ ազգինն է, որ մինչև հիմա սրանք իշխանության են։ Պարտությունը նրանն է՝ ով հրապարակում գոռում էր. «հող հանձնողին՝ հողին կհանձնենք», բայց հիմա լուռ արածումա։ Ամեն օր դանակահարություն, կրակոց, վթար, թմրանյութ, «սուտի բազարներ», սպանություն, ինքնասպանություն՝ այ էսա պարտությունը, թե չէ ընկել ենք մի հատ ֆուտբոլի հետևից, որ մեզ մխիթարենք՝ թե պարտվեցինք։ Մաքրե՛ք սրանցից Հայրենիքը, ու կտեսնեք, թե ոնց է հենց էս նույն թիմը հրաշքներ գործում խաղադաշտում՝ հպարտ ու ոգեշնչված՝ որ ինքը Հարենիք ունի ու պաշտպանված է… կներեք ավելի կարճ չէի կարող… դեռ էլի ասելիք կա…ու անելիք»։
«Պարտության սիմվոլն այս իշխանությունն է՝ իր բոլոր սատելիտներով»․ Նիկողոս Հովհաննիսյան
