«Անդաստիարակներին պետք չէ մակարդակով պատասխանել». Վարդան Ղուկասյան

«Անդաստիարակներին պետք չէ մակարդակով պատասխանել». Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով ՔՊ-ականների, մասնավորապես Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ հայտարարություններին, ասել է. «Ինքն ի՞նչ գործ ունի Գյումրիի հետ, թող գնա Երևան նստի, իր գործունեությամբ զբաղվի: Գյումրին ուրիշ մենթալիտետ ունի, էստեղ ուրիշ ձևի են մտածում: Հետո իմացա՝ դա Վարդանիկով է խոսում: Եթե մեկը անդաստիարակ է… ես իրա հորից, հավանական է, տարիքով մեծ եմ, եթե Վարդանիկով է խոսում, ուրեմն ինքն իրեն արդեն պատասխանել է. անդաստիարակներին պետք չէ մակարդակով պատասխանել: Հետո մի օր պատահական կհանդիպենք, կխոսենք, թե ինչի է իր չափն անցկացնում»:

Նշենք, լրագրողը դիտարկում էր արել, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ (օրինակ Վահագն Ալեքսանյանը) մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմադիր թեկնածուներին, ըստ որի՝ քաղաքականացնում են ընտրությունը, Արցախի թեման օրակարգ են բերում ՏԻՄ ընտրություններում, որտեղ, ըստ նրանց, ընդդիմությունը պարտված է, քանի որ քաղաքական հովանավորները ժամանակին հանձնել են Արցախը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *