Միքայել Աջապահյանը միացավ «Չենք վստահում» ստորագրահավաքին
Ինչպես հայտնել ենք, «Չենք վստահում» բողոքի ակցիային ու ստորագրահավաքին Գյումրիում միացել է նաև «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Քիչ առաջ Բագրատ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ թևանցուկ մոտեցավ ստորագրահավաքի արկղիկին ու ստորագրեց «Չենք վստահում» թղթիկի վրա: «Ինչի՞, նո՞ր պիտի իմանաք, որ ես սրանց չեմ վստահում»,- ստորագրելիս ասաց Միքայել Սրբազանը:
Միքայել Աջապահյանը միացավ «Չենք վստահում» ստորագրահավաքին
