«Ալիևը նոր պահանջներ է պարտադրում, Ալենն ու Նիկոլը հեծանիվ են քշում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը նոր պահանջներ է պարտադրում, Ալենն ու Նիկոլը անդարդի նման արտերկրում հեծանիվ են քշում
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հեծանիվ է վարել Ստրասբուրգում և համապատասխան կադրերով կիսվել Ինստագրամի իր էջի սթորի բաժնում։
«Ստրասբուրգի գիշերներ»,- հոլովակը մեկնաբանել է Ալենը։
Ալեն Սիմոնյանը կարծես ընդունել է արտերկրում հեծանիվ քշելու Նիկոլ Փաշինյանի չելենջը, ինքն էլ Ստրասբուրգում է հեծանիվ քշել։ Բաքվում հայ գերիներին խոշտանգում են, դատում, Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացված է, Իլհամ Ալիևը Հայաստանին նորանոր պահանջներ է ներկայացնում, խաղաղության օրակարգը թոզմիշ է եղել, իսկ Նիկոլն ու Ալենը անդարդի նման Մոսկվաներում, Ստրասբուրգներում հեծանիվ են քշում։ Ապրուստը ձրի, կյանքը՝ ուրախ»։
«Ալիևը նոր պահանջներ է պարտադրում, Ալենն ու Նիկոլը հեծանիվ են քշում»․ Ոսկան Սարգսյան
