«ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու լիազորություն». Արման Թաթոյան

«ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու լիազորություն». Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր:
ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը: Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ 05.02.2019թ. հարցազրույց): Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:
Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *