«Այո, տալու ենք, ճանապարհ տալու ենք». Նիկոլ Փաշինյան

«Այո, տալու ենք, ճանապարհ տալու ենք». Նիկոլ Փաշինյան
Բացառո՞ւմ եք, որ Մեղրիով միջանցք եք տալու Ադրբեջանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց լրագրողը:
«Օրեր առաջ ես հատուկ գրավոր տեքստ եմ գրել, որ բանավոր տեքստերը չձևափոխվեն»,- կոնկրետ հարցից խուսափեց վարչապետը:

«Ուղիղ հարց եմ տալիս` բացառում եք, որ Ադրբեջանին Մեղրիով երբևիցե միջանցք կամ ճանապարհ տալու եք»,- համառեց լրագրողը:

«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման բոլոր ուղիներն ապաշրջափակել, այդ թվումԱդրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակներում: Եվ դա հստակ ձևակերպել եմ բազմիցս»,- ասաց Փաշինյանը:
Այդ ճանապարհները լինելու են Հայաստանի՞ վերահսկողության ներքո հարցը հունից հանեց Փաշինյանին:
«Տալու ենք, ճանապարհ տալու ենք, այո, տալու ենք: Սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին: Երբ որ դա լինի, հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկն իրականացնելու»,- զայրացած ասաց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *