Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Նախիջևանի ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերության հանձնելու մասին հարցին։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից ճանապարհի վերահսկողությունը բացառվում է։
«Մեզ համար դա անընդունելի է, և մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Իրականում որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին»,- ասել է Միրզոյանը։