«Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման փաստաթուղթը վավեր չի, ինչի՞ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավերի չի»:
Այս մասին այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դմելով ընդդիմությանը:
«Ինչի՞ էիք համոզում, որ հանձնեն Արցախը, ինչի՞ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, ով լուծարեց ԼՂ-ն. ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք ձեր տրամաբանությունը հասկանո՞ւմ եք:
Այսինքն եկել ասում եք այդ փաստաթուղթը վավերի չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն առաջարկել է հանդիպել ԼՂ պատգամավորների հետ, որի ցանկությւոնը իրենք չունեն. «Ես անձնապես ցանկություն չունեմ հանդիպել նրանց հետ: Դուք լսել եք ԼՂ պատգամավորները ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի մեծամասնության մասին, խայտառակություն ուղղակի, ու դուք մտածում եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպենք, իրենց հետ նախ իրավապահները պետք է հանդիպեն, հասկանան այդ ինչ պայմանավորվածությունների արդյուքնում լուծարեցին ԼՂ-ն, «յուղը վրեն» զենքերն էլ նվիրեցին Ադրբեջանին:
Լուրջ չի մի պրոցեսի արդյունքում 120 հազարից ավելի ԼՂ բնակչի բռնի տեղահանել, հետո գալ ասել դա վավեր չի, լավա չեք ասում Շահրամանյաը մեջքի հետևում մատերով խաչ էր արել»: