«Կարևոր է, որ միջազգային հանրությունն ավելի ակտիվ և հետևողական զբաղվի գերիների հարցով»․ Մանե Թանդիլյան

«Կարևոր է, որ միջազգային հանրությունն ավելի ակտիվ և հետևողական զբաղվի գերիների հարցով»․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պակիստանցի իրավապաշտպան, 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- հայտնել է իրավապաշտպանը:
Կարևոր է, որ միջազգային հանրությունը ավելի ակտիվ և հետևողական զբաղվի գերիների հարցով, ինչը վստահ եմ ունենալու է իր դրական արդյունքը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *