«Չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է»․ Գևորգ Ստեփանյան

«Չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է»․ Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ
բոյկոտը շարունակվում է»։

««Մայր Հայաստանի» անդամները տարբեր վարչական շրջաններում, տարբեր կանգառներում, ավտոբուսների մեջ շարունակում են բոյկոտը, շարունակում են իրազեկումը քաղաքացիներին, որ պետք չէ թանկ փաթեթներ ձեռք բերել և վճարել չբարեփոխված տրանսպորտի համար։ Մարդիկ ժամերով սպասում են կանգառներում»,- տեսանյութում նշեց Ստեփանյանը՝ ընդգծելով՝ վարորդներն իրավունք չունեն պահանջել, որ վճարեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *