«Անահիտ Մանասյանը անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ–ն է»․ Մանե Թանդիլյան
«Խոսելու բան չունեմ ես Անահիտ Մանասյանի հետ, ով անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է, նա պաշտպանում է ՔՊ-ի շահերն ամենուր։ Նա չգիտի իր գործառույթները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանը՝ պարզաբանելով, թե ինչու չի ընդունել նրան։ «Նա հաթաթա է տալիս ԱԺ պատգամավորին։ Իր գործառույթը պատկերացնո՞ւմ է։ Ես նման վատ ՄԻՊ չեմ տեսել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե Մանե Թանդիլյանն իրեն չի ընդունել։