Ադրբեջանում պահվող Գոռ Սուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում․ ՀՀ ԱԺ նախագահ

«Ադրբեջանում պահվող Գոռ Սյուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում, որովհետև ինքը զինվորական չէ և չի կարող որևիցե բանի մեջ մեղադրվել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հետ կապված հարցին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա պրոցես է, որի մասին խոսելը օգուտ չի բերի գործընթացներին։ Ադրբեջանում կա 23 գերի, որից 11-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, մնացածը տարբեր ժամանակահատվածներում վերցված մարդիկ են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գերիների հետ կապված հարցը քննարկելիս Ադրբեջանը իրեն շատ բացասական է դրևորում․ «Ես Ադրբեջանի գործընկերոջս հետ բարձրաձայնել եմ այդ հարցը ու համարում եմ, որ եթե ադրբեջանական կողմը ուզում է, որ պառլամետական մակարադակում այն խոսակցությունը, որը իրենք ուզում են արդյունավետ լինի, կարողանա մեր գերիներին հնարավորինս արագ հետ բերել»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *