Ղարաբաղը մատաղ անելուց հետո ընդդիմության նպատակը դարձել է ղարաբաղցիներին իշխանափոխության մատերիալ սարքելը

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ազգային Ժողովում դաշնակցականների ելույթներին, թե իբրև մտահոգ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների ճակատագրով։

Ղարաբաղը մատաղ անելուց հետո ընդդիմության նպատակը դարձել է ղարաբաղցիներին իշխանափոխության մատերիալ սարքելը՝ ձևացնելով, թե իբրև մտահոգ են վերջիններիս խնդիրներով։

ԱԺ-ում իբրև արցախցիների իրավունքների համար պայքարող դաշնակները նույն դաշնակներն են, ովքեր ողջունում էին ԼՂ-ում հեղաշրջումը, ինչից օրեր անց տեղի ունեցավ սկուտեղի վրա ԼՂ հանձնումը ու հայաթափումը։

Նույն դաշնակների ու նրանց պարագլխի կողմից պարզապես փորձ է արվում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հույզերի վրա խաղալով բողոքի ալիք ձևավորել, նպատակը՝ իշխանափոխություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *