Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է»․ Էդմոն Մարուքյան

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է»․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Չափազանց պարզունակ մանիպուլյացիա․

իշխանությունները և մասնավորապես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդում են, որ պետությունը չունի հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին:

Մինչդեռ մենք գիտենք, որ վերջին տարիներին տարբեր օրենսդրական փաթեթներով առնվազն 3 պետական մարմին, միասին վերցրած` 1000-ից ավելի աշխատակիցներով, ստացել են հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին։ Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այնպես որ, պետք չէ մոլորեցնել մարդկանց, թե իբր պետությունը և պետական որևէ աշխատող չունեն նման հասանելիություն, և այդ պատճառով հավելյալ տեղեկություններ եք հավաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *