Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:

«Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելու են, Գալջյանը փակագծեր չբացեց. «Կհայտարարվի այդ մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:

Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *