«Քրդերն էլ «Մեծ Քրդստան» են ասում, բա էդ ինչպե՞ս են կարողանում զենք ձեռք բերել»․ Արկադի Կարապետյան

«Քրդերն էլ «Մեծ Քրդստան» են ասում, բա էդ ինչպե՞ս են կարողանում զենք ձեռք բերել»․ Արկադի Կարապետյան
«Ես այս աշխարհն իմանալով մի բան հստակ կարող եմ ասել, եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի 1-ին հրամանատար Արկադի Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե չենք կարող Արարատի մասին խոսելով՝ գնանք զենք գնելու, մեզ ոչ ոք զենք չի տա, քանի որ չեն ցանկանում Թուրքիայի հետ վատացնել հարաբերությունները։

«Ես չգիտեմ ինչ են ասել Նիկոլ Փաշինյանին, ինչ են զեկուցել, ինչ տեղեկություն ունի Փաշինյանը, բայց կան չէ՞ օրինակներ, որ ազգերը պետություն չունեն, բայց զենք ունեն։ Տեսեք, օրինակ, քրդերը այդ տրամաբանությամբ պետք է ընդհանրապես զենք չունենային, պետություն չունեն, չէ՞, բայց զենք ունեն, անգամ բանակ ու գեներալներ ունեն։ Իրենք Արարատ չեն ասում, բայց «Մեծ Քրդստան» են ասում, բա էդ ինչպե՞ս են կարողանում զենք ձեռք բերել։ Ասածս այն է, որ օրինակները տարբեր են»։

«Եթե ազգը միաբան չէ, կապի չունի մեծ տարածք ունի, թե փոքր՝ չի կարող ուժեղ լինել։ ՈՒժը հենց միաբան լինելու մեջ է։ Տեսեք, օրինակ, Իրանը, փոքր պետություն չի, բայց բավականաչափ ուժեղ չի, որովհետև թեև իսլամական պետություն է, բայց տարբեր ազգեր կան ու դժվար է բոլորին միավորելը։ Մեր ուժը հենց մեր ազգային ինքնության շուրջ կարող է լինել։ Եթե մենք որպես ազգ, որպես ինքնություն խնդիր չունենք մեր մեջ թե ով ենք, որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում, մեզ դրսից հնարավոր չէ հաղթել։ Լավ, եթե մենք մեր ինքնությունը մոռացանք, մոռացանք որտեղից ենք եկել, կարո՞ղ ենք ասել՝ ուր ենք գնում։ Ասածս այն է, ամեն բան հոգևորի մեջ է, առանց դրա, ոչինչ էլ արժեք չունի»,- հավելել է Կարապետյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *