«Դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հավաստիացնում է` դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար։ «Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։

Անգրագետ, դիլետանտ մարդիկ գալիս են, ինչ-որ ասպարեզներ են ղեկավարում՝ դրանից ոչինչ չհասկանալով, այլ ընդամենն այդ պարարտ ժամանակն օգտագործելով սեփական բարիքի համար։ 30 տարին բավարար չէ՞ հասկանալու համար, որ դեմոկրատական իշխանություն մենք չենք կարող ձևավորել կամ դեմոկրատական իշխանությունը միայն չարիք։ Կպել ենք այդ դեմոկրատիային՝ իբրև գերագույն բարիք և գերագույն բարիքի միջոցով վարի են տալիս պետությունը և պետականությունը, ինչ է թե` դեմոկրատիան մնա, է՜հ, թող մնա։ Եկեղեցում որ դեմոկրատիա չկա, ո՞նց ենք ապրել 1700 տարի, եկեղեցում էլ մտցրեք դեմոկրատիա, եկեղեցին էլ կքանդվի»:

Առավել մանրամասն` հարցազրույցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *