«Կրթության համար նախատեսված է վերադարձնել յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազար դրամ». Նիկոլ Փաշինյան

«Կրթության համար նախատեսված է վերադարձնել յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազար դրամ». Նիկոլ Փաշինյան
«Եթե երկու աշխատող ծնողները վճարել են իրենց ուսանող զավակի ուսման վարձը՝ 400 հազար դրամ, 200 հազար դրամը կարող են ետ ստանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ: «Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո հայտարարագրման արդյունքում կրթության համար նախատեսված է վերադարձնել յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազար դրամ, առողջապահության ապահովագրության համար՝ մինչև 50 հազար դրամ, բայց երկուսը միասին ոչ ավելի, քան 100 հազար դրամ: Այս վերադարձը տեղի է ունենալու աշխատող քաղաքացիների վճարած եկամտային հարկերից»,- իր խոսքում նշել է Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *