«Ժամը 5-ից ստեղ եմ, որ չգար ու պղծեր մեր երեխաների շիրիմները». զոհված զինծառայողի հայր
«Ինքը սատան ա է, այսօր պիտի այստեղ չլիներ, որովհետև ինքը այս ազգի դավաճանն է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է զոհված զինծառայողի հայրը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Եռաբլուր» այցին: «Մենք եկանք մեր երեխաների մոտ, որ գոնե էդ սատանան չիջնի՝ պղծի մեր երեխաների շիրիմները: Ժամը 5-ից ստեղ եմ եղել: Իրանց սաղ անվտանգությամբ ստեղ էին՝ սնայպերներով: Ես ուզում եմ գերագույն համբալին ասել, որ ինքը պատասխան է տալու այս երեխաների համար»,- նշել է զոհվածի հայրը: