«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրմին, էդ ա ցավը». Արտակ Հովհաննիսյան

«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրմին, էդ ա ցավը». Արտակ Հովհաննիսյան
«Երբ որ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, էդ ա ցավը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ այսօր շատ ծնողների, նաև իրեն սահմանափակումներով են թույլատրել մոտենալ զավակի շիրմին: «Էս ժողովուրդը պիտի խելքը հավաքի գլուխը, նույնն էլ տվյալ օրվա իշխանությունները: Ես 5 տարի փորձել եմ ավելի զուսպ լինել, որպեսզի ոչ մի իրավիճակ չթեժացնենք, բայց իրենք են փորձում այդ ամեն ինչը անել: Այնպես չանեն, որ մենք լիքը բան սկսենք սահմանափակել: Շատ վրդովված եմ»,-հավելել է Արտակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական վերնախավն այսօր այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *