«Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ փաստաթղթերում նշված է` որպես միջազգային ոճրագործություն». Տիգրան Խզմալյան

«Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ փաստաթղթերում նշված էորպես միջազգային ոճրագործություն». Տիգրան Խզմալյան Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհրաժեշտ եմ համարում պատասխանել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծեմ, հունվարի 24-ին Շվեյցարիայում արված հայտարարությանը՝ «Ո՞նցա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնցա, որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգը հայտնվել ա»։ Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։
ՄԱԿ-ն ինքը պաշտոնապես ստեղծվեց 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, փախարինելով Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով գոյությունն ավարտած Ազգերի Լիգան, հետևաբար, Ցեղասպանության հարցը պաշտոնապես հռչակող միջազգային ատյան 1939 թ. չկար։ Սակայն արդեն 1946 թվականի դեկտեմբերի 11-ին, իր ստեղծումից մեկ տարի անց, ՄԱԿ-ը հռչակեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
Առնվազն տարօրինակ է և տարակուսելի, որ Հայոց Ցեղասպանության հարցը «քննարկման» է դրվում ՀՀ վարչապետի կողմից, այն էլ Արցախի 2023 թ. դեռևս չդատապարտված և պաշտոնապես պետական մեղադրանքի չարժանացած ցեղասպանական հայաթափման պայմաններում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *