«Սրբազան պայքարը» գլխավորվել և կառավարվել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից և նրանք միմյանց միջև խնդիրներ ունեն։ Երեկ այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Սրբազան պայքարի» արդեն նախկին լիդերներից Սուրեն Պետրոսյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
«Ես ավելին եմ ասել, այդ պայքարը, այդ շարժումը Մոսկվայից է, Կրեմլից է, այստեղ որ խամաճիկն ինչ դեր է խաղացել, իրենք հիմա դուրսն են ասում։ Պարզ է, որ ում վրա պետք է նստեին, բա կաթողիկոսի մասին բան չի՞ ասել, Եզրասի մասին բան չի՞ ասել, բա չի՞ ասել Քոչարյան Ռոբերտն իր կլանն ունի և այլն,- ասաց Լևոն Շիրինյանը։
Վերջինս նշեց, որ երկուսն էլ նույն տեսակի են, նրանք իրենց շահառության, ներքին օղակներում, աշխատանքի իմաստով տարբեր են, բայց Հայաստանի հարցում ռուսներին քոծություն անելու հարցում եղե՞լ են տարբեր, վերևում միասնական են, իրենք են, իրենց էլ կոորդինացնողը Կրեմլն է, նաև հոգիներն է նույնը, երկուսն էլ աթեիստ են չէ՞։
Վերջինս նշեց, որ ներքին օղակներում, ունեցվածքի հարցում, վնաս տալու հարցում, մեղադրելու հարցում իրենք տարաձայնութուններ ունեն, բայց մեկը չարորակ ուռուցք է, մեկը՝ բարորակ։
Մանրամասները՝ տեսանյութում