«Պարտադիր չի վազելով գնալ և գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Պարտադիր չի վազելով գնալ և գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել, այն խնդիրը, որը տեսանելի է, լուծել և չընկնել այդ խնդրի մեջ և 800 հազար մարդու էլ տանել այդ խնդրի մեջ։ Տեխնիկական խնդիրները չէի՞ք կարողանում 2 տարվա մեջ լուծել»,- անդրադառնալով հայատարարագրերի համակարգի ներդրմանը՝ այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք մտածում եք, որ այս հայտարարագրով կլուծե՞ք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող աղքատ ա և չի կարողանում եկամտահարկ վճարի, այս հայտարարագրի մեջ տանելու ա գրի էն եկամուտը, որը չէր հայտարարագրել իր գործատուն, հիմա պետք է և՛ տուգանքը վճարի, և՛ հա՞րկը։ Եկեք մարդկանց հետ պարզ խոսենք, եթե մարդը գիտակցված գտնվում է ստվերում, և որին ես քննադատում եմ, հիմա էս թուղթը լրացնելով՝ ստվերից դո՞ւրս ա գալու»,- նշեց Ավետիսյանը։