Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածուՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
4 տարի ժամկետով: Ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց՝ «որոշում եմ կայացրել այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու»: