Շվեյցարիայի Վերին պալատի Արտաքին հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ բանաձև

Շվեյցարիայի Վերին պալատի Արտաքին հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ բանաձև
Այսօր Շվեյցարիայի Խորհրդրանի Վերին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձև։

Ավելի վաղ՝ անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր ընդունել այս բանաձևը։ Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևն անցնելու է արդեն վերջնական փուլ։ Վերջին փուլում կքվեարկի կանտոնալ խորհուրդը։

Բանաձևն օրենքի ուժ կստանա դրական արդյունքի դեպքում: Այդ ժամանակ Դաշնային խորհուրդը (գործադիրը) կպարտավորվի անկախ իր կամքից և դիրքորոշումից զբաղվել համաժողովի կազմակերպմամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *