Հայաստանը ՌԴ բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք շահագրգռված ենք բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ ու զարգացմամբ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ի համար կարևոր է իրավիճակը Հարավային Կովկասում, և Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորմանը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ 2020 — 2022 թթ. ընթացքում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-2022-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։