«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին
«Այնքան տխուր է, որ հեռուստացույց լիներ, կանջատեի ու կգնայի, մի քիչ կքայլեի»,- ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ։ Նշենք, որ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ով, ըստ ընդդիմադիրների, սոցիալական ցանցերում հայտնի է ատելության խոսքի տարածմամբ ու հայհոյախառն գրառումներով։
«Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ»,- Սիրունյանին հարց ուղղեց Գեղամ Նազարյանը։
«Չէ»,- վստահեցրեց Սիրունյանը։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ նա խորհրդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, ում կարծիքով՝ Ֆեյսբուքում պարբերաբար հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։
Սիրունյանը պատրաստակամություն հայտնեց Գեղամ Նազարյանի հետ գնալ և արյան անալիզ հանձնել։