Իր պաշտոնավարման վերջին րոպեներին Ջո Բայդենը կանխարգելիչ ներում է շնորհել իր ընտանիքի անդամներին
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրն ԱՄՆ-իարդեն նախկին նախագահ Ջո Բայդենը կանխարգելիչ ներում է շնորհել իր ընտանիքի անդամներին, նրա հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Սա նրա վերջին որոշումն է եղել
որպես նախագահ։
«Իմ ընտանիքը ենթարկվել է անողոք հարձակումների և սպառնալիքների՝ դրդված բացառապես ինձ վիրավորելու ցանկությամբ. սա ամենավատ բանն է քաղաքականության մեջ: «Ցավոք, ես հիմքեր չունեմ հավատալու, որ այդ հարձակումները կդադարեն»,- ասել է Բայդենը։
Ներվածների թվում են նրա եղբայրը՝ Ջեյմս Բայդենը և նրա կինը՝ Սառան, նրա քույրը՝ Վալերի Բայդեն Օուենսը և նրա ամուսին Ջոն Թ. Օուենսը, և մյուսլ եղբայրը՝ Ֆրենսիս Բայդենը: «Այս ներումների տրամադրումը չպետք է ընդունվի` որպես մեղքի ընդունում որևէ հանցագործության մեջ»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահի հայտարարության մեջ։