Էրդողանը կմասնակցի ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Կազանում կայանալիք` ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Թուրքիան ԲՐԻՔՍ-ին լիաֆորմատ մասնակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի: