«Այն օտար մարմին է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»․ Զախարովան՝ ԵՄ առաքելության մասին
Մոսկվան բացասաբար է վերաբերվում, այսպես կոչված, ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, սահմանին շարունակվում են փոխհրաձգությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում եվրոդիտորդների ներկայության հնարավոր երկարաձգման հարցին։
«Այն օտար մարմին է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Եթե առաքելությունն այդքան համառորեն ուղղված է կայունությանը, ապա ինչո՞ւ նրա մանդատը երկարաձգելու որոշման ժամանակ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, որը էապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ։