«Բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության ոլորտ». Էնթոնի Բլինքեն

«Բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության ոլորտ». Էնթոնի Բլինքեն
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենն ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հաջորդիվ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը նշեց. «Սա նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովմեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների: Սրանցից յուրաքանչյուրը համընդհանուր շահերի ներքո հանդիսանալու է մեր հարաբերությունների առանցքը, և այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններուվ արդեն համագործակցություն եղել է:

Սա ևս մեկ անգամ ընդգծում է մի շարք համատեղ հանձնառություններ, նոր հարթակների ստեղծում միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասել է Բլինքենը:

Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.

«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *