«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հրաժարական տա». Հարութ Սասունյան

«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հրաժարական տա». Հարութ Սասունյան
«Քալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը․ «2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։
Քանի որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտոնյաները չգիտեն, թե ինչ են անում, ես պարտավոր եմ կամավոր մի քանի խորհուրդներ ու առաջարկություններ անել, մի բան, որ արել եմ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին և ներկայիս ղեկավարներին:
Թեև ողջունելի է, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպետք է տևեն մեկ ժամից ավելի, որպեսզի նվազեցնեն նրա հակասական հայտարարությունների քանակը և քողարկեն նրա անկարողությունը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խոսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային և ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատվամիջոցների հետ տևել են հավերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինյանի մամուլի ասուլիսը տևեց ընդամենը 2 ժամ 17 րոպե։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինյանն ավելի շատ առիթ տվեց իր ընդդիմախոսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։
Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Փաշինյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Հուլիսին այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խոստացավ, որ Փաշինյանը կպատասխանի Ադրբեջանի հրավերին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութորեն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, և որ հետագայում կտեղեկացնի բոլորին։ Եթե նա հիմա հիմնավոր պատճառ ունի չկողմնորոշվելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարությունը հուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կհայտարարի որոշման մասին։
Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը, ինչպես միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա էր, ով անմտորեն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պետք է ազատ արձակեր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։
Փաշինյանը ևս մեկ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետոն՝ թույլ տալով Բաքվին, որ կարողանա հյուրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակավոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևն այնքան մոլեռանդությամբ էր համակված այս համաժողովի անցկացմամբ, որ կհամաձայներ ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկյալներին և նույնիսկ ազատել Հայաստանի Հանրապետության՝ 2021 և 2022 թվականներին գրավված շրջանները…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *