«Ուսանողը չպետք է բան ու գործը թողնի և ընկնի, դատարկ աղբաման փնտրի». Մկրտիչ Իսրայելյան
Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսած կլինեք ֆեյսում տարածվող հայտնի նկարը, որտեղ ԲՈՒՀ-երից մեկի մոտ փողոցի փոքր աղբամանն ու հարակից հատվածը լցված է սուրճի պլաստիկե բաժակներով։ Ֆեյսբուքի «ծերակույտը» այդ տեսարանի հեղինակներին՝ ուսանողներին, արդեն մի քանի օր շարունակ շարում է գնդակահարության պատի տակ։ Իրականում գնդակահարության պատի տակ պետք է շարել քաղաքի մաքրության համար պատասխանատուներին, որ նման մարդաշատ ու ակտիվ տարածքում մի հատ դեկորատիվ փոքր աղբաման են դրել։ Հատուկ պլաստիկե տարաների համար աղբամաններ բերելու տիեզերական լուրեր էին շրջանառում։ Բա՞րդ է նման հատուկ աղբամաններից մի քանիսը կրթական հաստատությունների մոտ տեղադրելը, թե՞ հեշտ է ամեն ինչի համար պատասխանատու դարձնել շարքային քաղաքացուն։ Ուսանողը չպետք է բան ու գործը թողնի ու ընկնի դատարկ աղբաման փնտրի։ Պետք է ուսանողի ու ընդհանրապես քաղաքի բնակիչների համար պայմաններ ապահովվի»: