«Սպառազինության ծախսերը համեմատեք ոչ թե նախորդ տարիների հետ, այլ` հարևան երկրի ծախսերի հետ». Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սպառազինության ծախսերը ոչ թե պետք է համեմատել նախորդ տարիների հետ և աճից ուրախանալ, այլ միակ համեմատությունը պետք է լինի հարևան երկրի ծախսերի հետ՝ նպատակ դնելով նվազեցնել տարբերությունը, որից հետո անցնել։
Սա նույնն է, որ ծանրամարտի առաջնությունում շատ քաշ բարձրացնես ոչ թե գործող մրցակիցներից, այլ քո նախորդ տարիների արդյունքներից»։