«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
«Միայն այս տարվա ձմեռային զորակոչով պայմանավորված, իրավապաշտպան կազմակերպություները նշում են, որ ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել ծնողներից, ւստ որի՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են: Որպես Առողջապահության նախարար՝ այս հարցը ձեզ չի՞ հուզում»,- ընթացող ասուլիսի ամանակ դիմելով Անահիտ Ավանեսյանին՝ հարցրին լրագրողները: «Իհարկե, մենք՝ որպես առողջական հատվածի պատասխանտու, սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ՝ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու ու առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլև իրավական կարգավորումները հստակեցնելու: Կառավարության որոշումների անընդհատ վերանայումը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման ու տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների: Շատ կարևոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր ու ունի էնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ ու պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե պետպատվերով փորձաքննություններ վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ… Կոնկրետ դեպքով պատրաստ ենք նայելու, հասկանալու, տեսնելու խնդիրը»,- ասաց նախարարը: