«Կայացած հանրապետությունում առաջին նախագահին կշնորհվեր շքանշան, կլիներ բարձր մակարդակի ընդունելություն»․ Տիգրան Աթանեսյան

«Կայացած հանրապետությունում առաջին նախագահին կշնորհվեր շքանշան, կլիներ բարձր մակարդակի ընդունելություն»․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակն է: Ցանկացած այլ, կայացած հանրապետությունում սա կլիներ եթե ոչ ազգային տոն, ապա մեծ իրադարձություն: Ի վերջո, անկախ բոլոր տեսակի քաղաքական նախասիրություններից, դա երկրի հիմնադիր նախագահն է: Կայացած հանրապետությունում այսօր առաջին նախագահին կշնորհվեր մի շքանշան, կլիներ բարձր մակարդակի ընդունելություն, լավ երաժշտության համերգ և այլն: Հայաստանում այդ ամենը չկա: Իհարկե իր մեղքի բաժինը ունի նաև առաջին նախագահը՝ կամա, թե ակամա: 90-ականների սարսափելի ճգնաժամը, որը միգուցե այդքան ծանր չլիներ, եթե երկրի կառավարման մեջ մնային խորհրդային տարիների տեխնոկրատները, այլ ոչ թե այն տրվեր տարբեր փռչոտների դիլետանտությանը և ագահության խրախճանքին: 96 թվականի նախագահական ընտրությունները և ի վերջո երկար նախապատրաստված, պատմության գրքերի համար նախագծված հրաժարականը: 2008 թվականի շարժումը, որն ի սկզբանե ոչ մի արդարացի, իրական նպատակ փաստորեն չէր հետապնդում: Մյուս կողմից, իհարկե մեծագույն մտավորական, առաջին նախագահ, ում օրոք Հայաստանը հաղթանակ տարավ: Այսօրվա շնորհավորանքների սակավությունը, իմ կարծիքով, վկայում են միայն մեկ բանի մասին՝ Հայաստանը չի կարող երբևէ լինել հանրապետություն: Պետական կառավարման այդ ձևը ոչ մի կերպ չի համընկնում Հայաստանի բնակչության մտածելակերպի և նույնիսկ կենցաղի հետ: Հայաստանը հանրապետություն է իր կամքից անկախ, աշխարհաքաղաքական վերջին հարյուրամյակի մոդայի կամ ինչպես հիմա են ասում՝ տրենդի հետևանքով: Իրական հանրապետությունում կապիտուլյանտը ոչ միայն չէր կարող դառնալ երկրի կառավարիչ, այլ նրա նմաններին կառավարության շենքի անցաթուղթ, որպես այցելուի, տվող անգամ չէր լինի: Այդուհանդերձ, զուտ որպես ակամայից Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շնորհավորում եմ պարոն Տեր-Պետրոսյանին հոբելյանի կապակցությամբ և որպես լավագույն մաղթանք ցանկանում եմ այս հանրապետության շուտափույթ տապալում և Հայոց թագավորության վերականգնում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *